10/06/2022 19:14
Արցախի ԱԱԾ-ն հայտարարել է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձի բացահայտման մասին (Տեսանյութ)
Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ․Գ․-ն, հանդիսանալով զինծառայող, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներից սկսած՝ «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցների կողմից օգտագործվող օգտահաշիվների հետ, իրեն փոխանցված գումարի դիմաց փոխանցել ռազմական բնույթի տեղեկություններ։
Լ․Գ․-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։
Մանրամասները՝ տեսանյութում