10/06/2022 10:22
«Ժողովուրդ». Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա չորս ամիսներին Հայաստանում ուղևորափոխադրումներն աճել են 41.1 տոկոսով: Նշված ժամանակահատվածում ավելացել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 45 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալները, 2021-ի հունվար-ապրիլ ամիսների համեմատ, նվազել են 20.2 տոկոսով:
Այսինքն` այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տաքսիներից օգտվել է 517 հազար 700 մարդ, փոխարենը 92.6 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալները, հիմնականում՝ զբոսաշրջիկների, նաև Հայաստանից արտագաղթածների հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ աճել են էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալները 23.5 տոկոսով. խոսքը Երևանի մետրոյի մասին է: Մետրոյով ուղևորափոխադրումների ծավալների աճն էլ, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մայրաքաղաքում խցանումներ են, իսկ մետրոյի դեպքում չկա նման խնդիր»։