11/06/2022 17:50
Ամբողջահատիկ. օգտակար հատկությունները
Որքան քիչ է վերամշակված մթերքն, այնքան սննդարար, օգտակար է այն օրգանիզմի համար։ (Վերամշակում արվում է համային որակները բարելավելու, մթերքի պիտանելիության ժամկետը երկարացնելու համար)։
Ամբողջահատիկը համարվում է ամենաքիչ վերամշակում անցած մթերք. մեծամասամբ կազմված է էնդոսպերմից, որը շրջապատում է սաղմը, իսկ էնդոսպերմն էլ ծածկված է կոշտ թաղանթով։
Ամբողջահատիկը պարունակում է բջջանյութ, B խմբի վիտամիններ, E վիտամին, օգտակար ճարպաթթուներ։ Ամբողջահատիկը կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում է մազերի, մաշկի որակը։
Սննդակարգում ամբողջահատիկի մշտական օգտագործումը օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, օնկոլոգիական հիվանդությունների, ճարպակալման առաջացման հավանականությունը։
Բջջանյութի բարձր պարունակությունը կերակուր է դառնում աղիներում ապրող բակտերիաների համար, որ օրգանիզմին անհրաժեշտ են որոշ վիտամիններ սինթեզելու համար:
Ունենալով կոպիտ թաղանթ` ամբողջահատիկը շատ ավելի դանդաղ է ներծծվում, ավելի երկար ժամանակահատված է ապահովում էներգիայով, հատկապես երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցողներին է օգտակար՝ դանդաղ ներծծվելով դանդաղ է բարձրացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
Բլղուրը, հաճարը, հնդկաձավարը, երկար եփվող վարսակը, շագանակագույն և սև բրինձը ևս ամբողջահատիկ են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։