11/06/2022 17:30
Ստորին վերջույթների անոթային խնդիրներ. լիմֆոստազ, ախտանշանները, ախտորոշումը
Ստորին վերջույթներում այտուցը, ցավը, հոգնածության զգացումը կարող են ահազանգել լիմֆոստազի մասին։
Մարդու օրգանիզմում կան երեք տեսակ անոթներ՝ երակ, զարկերակ և լիմֆատիկ անոթներ։ Լիմֆոստազը լիմֆատիկ անոթային համակարգի հիվանդություն է, առաջացնում են այտուցներ՝ կայուն բնույթից մինչև մաշկի տրոֆիկ խանգարումներ՝ ցիրկուլյար բնույթի տրոֆիկ խոցերի առաջացում՝ որ բացասաբար են ազդում կյանքի որակին, հիվանդի շարժունակությանը, ֆիզիկական ակտիվությանը։
Առաջացման պատճառները
Տարբերակում են առաջնային և երկրորդային բնույթի լիմֆոստազներ, առաջնայինը հիմնականում բնածին է՝ ինչ-ինչ պատճառներով լինում են լիմֆատիկ անոթների թերզարգացվածություն կամ մասամբ բացակայություն։
Հիվանդության առաջին փուլում դրսևորվում են անցողիկ այտուցներ
Երկրորդ փուլում՝ կայուն այտուցներ
Երրորդ փուլում այտուցը տարածվում է՝ հասնելով աճուկային շրջան
Չորրորդ փուլում մաշկի տարբեր բնույթի փոփոխություններ են առաջանում՝ ընդհուպ մաշկաբորբեր։
Ախտորոշումն արվում է ռադիոնուկլեյդային հետազոտություններով, ժխտման թեստերով. եթե չկան երակային, զարկերակային, հոդային, ոսկրային խնդիրներ, չկա ծավալային գոյացություն, չկա լիմֆատիկ համակարգի հիվանդություն, չկա օնկոլոգիական որևէ խնդիր, որ կարող է ընդգրկել լիմֆատիկ հանգույցները՝ պատճառ հանդիսանալով ստորին վերջույթներում կայուն այտուցների առաջացման, եթե այս բոլորը ժխտվում է, կլինիկայի համադրմամբ ախտորոշվում է լիմֆոստազ կամ լեմֆեդեմա։
Վերոնշյալները կարող են պատճառ դառնալ երկրորդային լիմֆոստազի։
Բուժման մեջ առաջնային է քաշի կարգավորումը, արդյունավետ է կոնսերվատիվ թերապիան, վիրահատական միջամտությունների արդյունավետությունը բավական ցածր է։ Հիվանդության լիարժեք բուժում չկա, խնամքը կարևոր է հիվանդի վիճակը մեղմելու համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։