11/06/2022 16:50
Ի՞նչ կարևորություն ունի դոպլեր հետազոտությունը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում դոպլերոգրաֆիան կատարվում է պտղի զարգացման մեջ շեղումներ հայտնաբերելու նպատակով։ Պրոցեդուրան նշանակվում է շեղումների հայտնաբերման դեպքում, այն իրականացվում է 16-րդ շաբաթից։
Դոպլերոգրաֆիան ուլտրաձայնային ախտորոշման մեթոդ է, որը գնահատում է արյան անոթների վիճակը և դրանցում արյան հոսքը։
Ուսումնասիրությունը գնահատում է պտղի պլասենտան և սրտանոթային համակարգը: Հղի կանանց համար սա արյան անոթների ուսումնասիրության միակ անվտանգ միջոցն է:
Հղիության ընթացքում դոպլեր ուլտրաձայնի միջոցով հնարավոր է լինում ժամանակին հայտնաբերել արատները, շտկելառաջացած խնդիրները, ընտրել ծննդաբերության օպտիմալ եղանակը։
Ախտորոշման ցուցումներ՝
- բժշկի կողմից հետազոտության ընթացքում բացահայտվող պտղի հիպոքսիայի նշաններ
- ծանր տոքսիկոզ
- ռեզուսի կոնֆլիկտ մոր և պտղի միջև
- շաքարային դիաբետ
- կնոջ որովայնի վնասվածք
Եթե հղիությունը նորմալ է ընթանում, ռիսկի գործոններ չկան՝ դոպլերային հետազոտության ընթացակարգը պարտադիր չէ: Ուլտրաձայնային հետազոտության տևողությունը կախված է հղիության ընթացքից։
Գրանցման ժամանակ կատարվում է սովորական ուլտրաձայնային հետազոտություն՝ 21 և 30 շաբաթական: Շեղումներ հայտնաբերելու դեպքում դոպլերոգրաֆիան կարող է նշանակվել 16-րդ շաբաթից։ 33 շաբաթականում կատարվում է հետազոտություն միայն ռիսկի գործոնների առկայության դեպքում։
Ուլտրաձայնի արդյունքների վերծանումն իրականացվում է տվյալ բժշկի կողմից։ Ըստ դոպլեր ուլտրաձայնի պատկերի՝ բժիշկը դատում է արյան հոսքի վիճակը։
Ուլտրաձայնի օգնությամբ կարելի է որոշել նորմայի տարբերակը, կամ բացահայտել պտղի զարգացման շեղումները: Ախտորոշման ճշգրտությունը կախված է հիվանդության բնույթից։ Երբեմն անհրաժեշտ է լինում մի քանի ընթացակարգեր կատարել, որպեսզի հնարավոր լինի հետևել պաթոլոգիայի զարգացման դինամիկային:
Ամենատարածված պաթոլոգիական վիճակը հիպոքսիան է: Այն զարգանում է, երբ երեխան բավարար թթվածին չի ստանում և պլասենցայի արյան հոսքը թուլանում է։
Հիպոքսիան առաջացնում է էնցեֆալոպաթիա, մտավոր հետամնացություն։ Թթվածնի ընդգծված պակասի դեպքում պտղի ներարգանդային մահվան վտանգ կա:
Ուլտրաձայնային ախտորոշումն ամենաանվտանգն է։ Հղի կանանց մոտ դրա օգտագործման սահմանափակումներ չկան: Գործընթացը կատարվում է այնքան, որքան անհրաժեշտ է ախտորոշումը հաստատելու և երեխայի վիճակի հետագա մշտադիտարկման համար: Ժամանակին ախտորոշումը թույլ է տալիս ճիշտ շտկել հղիության կառավարումը և ընտրել ծննդաբերության եղանակը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։