11/06/2022 14:26
Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լատվիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լատվիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)», - նշված է հրամանագրում։