11/06/2022 19:34
«Ազատություն քաղբանտարկյալներին», «Բանտը դավաճանների տեղն է»․ Երևանում մեկնարկեց բողոքի քայլերթն՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների
Երևանում մեկնարկեց ընդդեմ քաղաքական բռնաճնշումների բողոքի ակցիան, որը նախաձեռնել են երիտասարդները՝ հաջակցություն մայիսից մեկնարկած պայքարի ընթացքում ձերբակալվածների և կալանավորվածների։
«Ազատություն քաղբանտարկյալներին», «Բանտը դավաճանների տեղն է» և նմանատիպ այլ գրառումներով պաստառներով քայլերթն այժմ ընթանում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ իշխանությունը բռնաճնշումներով չի կարողանալու կասեցնել պայքարը, որն անպայման հասնելու է իր վերջնանպատակին․ Փաշինյանի գլխավորությամբ՝ գործող իշխանության հեռացմանը։