11/06/2022 20:02
Անցել ենք COVID-19-ը վերացնելու փուլին․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է թևակոխել․ միայն կարանտինային միջոցառումների վրա հիմնված մեթոդից անցել ենք լոքդաունը և COVID-19-ը վերացնելու փուլին, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ «Աշխատավորական կուսակցության» կենտրոնական կոմիտեի ընդլայնված կազմով լիագումար նիստի ժամանակ։
«Պետության կողմից իրականացվող հակահամաճարակային պայքարի շրջանակում, հաղթահարելով հանկարծակի առաջացած ճգնաժամային փուլը, թևակոխել ենք նոր փուլ․ վիրուսի տարածումը կարանտինային միջոցառումներով կանխելուց հետո կենտրոնացել ենք վիրուսը վերացնելուն ուղղված պայքարի վրա»,- ասել է Կիմ Չեն Ընը։
Նշենք, որ Հյուսիսային Կորեան իր տարածքում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի մասին առաջին անգամ հայտարարել է մայիսի 12-ին։