11/06/2022 18:55
«Եվրոպան 30 տարով հետ կընկնի, ստիպված կշրջենք հեծանիվներով»․ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ վառելիքի «պատերազմի» հետևանքների մասին
Հանածո վառելիքի դեմ Բրյուսելի մղած «պատերազմը» ամբողջ արևմտյան աշխարհը 30 տարով հետ կգցի, Twitter-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միսլավ Կոլակուշիչը։
«Եվրոպացիաները ստիպված կլինեն հեծանիվներով շրջել, քանի որ չեն կարողանա իրենց թույլ տալ ավտոմեքենա վարել։ Էներգետիկ ռեսուրսների «պատերազմը» կհանգեցնի տնտեսական կոլապսի։ Մենք ժամանակակից քաղաքակրթությունը ստեղծել ենք՝ հանածո վառելիքի շնորհիվ։ Առանց դրա մենք ամբողջությամբ անմրցունակ կդառնանք»,- գրել է պատգամավորը։