11/06/2022 19:06
Ուկրաինայի հետ խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց
Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ուկրաինայի ընտրանուն։ Լեհական Լոձ քաղաքում կայացած խաղում ուկրաինացիները հաղթեցին 3։0 հաշվով։
Առաջին խաղակեսին գոլ չի գրանցվել։ Խաղի 61-րդ րոպեին Ռուսլան Մալինովսկին խփել է առաջին գոլը։ 77-րդ րոպեին Օլեկսան Կարավաևը կրկնապատկել է հաշվի տարբերությունը։ Ուկրաինացիները ևս մեկ գոլ են խփել խաղավերջում. 84-րդ րոպեին Վիտալի Միկոլենկոն հաշիվը դարձրել է 3։0։