13/06/2022 20:10
Կարելի՞ է արդյոք համտեսել հում մսի խճողակը
Շատ տանտնտեսուհիներ սովորություն ունեն մինչև ջերմային մշակման ենթարկելը համտեսել հում կիսաֆաբրիկատները. առավել հաճախ դրանք խմորը և մսի խճողակն են։ Իսկ «փորձարկումն» արվում է՝ համոզվելու բավարա՞ր է արդյոք աղի կամ համեմունքների քանակը։ Սակայն բժիշկները նշում են, որ նման փորձարկումները խիստ վնասակար են։
Եվ այսպես, կարելի՞ է համտեսել հում մսի խճողակը։
Ամենավտանգավորը, որ կարող է պատահել խոհանոցում այդպիսի արարք թույլ տալիս, սննդային թունավորումն է, որովհետև գոյություն ունեն սննդային ծանր տոքսիկոինֆեկցիաներ և բակտերիաներ, որոնք ապրում են հենց հում մսի, կաթի և ձվի մեջ։
Միսը հրաշալի միջավայր է բակտերիաների համար, և հում խճողակ փորձելիս հնարավոր է ուժեղ՝ ընդհուպ սեպսիսի աստիճանի թունավորվել։
Երբ մենք խոսում ենք այնպիսի ռեստորանների մասին, որտեղ «արյունոտ միս» կամ սթեյք են մատուցում, համոզված ենք լինում, որ այնտեղ մթերքը սննդային խիստ վերահսկողություն է անցնում։ Ռեստորաններում՝ մանավանդ իրենց հարգող, ամեն ինչ ստուգված է, և հաճախորդների թունավորման հետ կապված խնդիրներ նրանց պետք չեն։
Իսկ եթե մսի խճողակը գնել եք շուկայից, հայտնի չէ՝ այն պատրաստող մարդը ձեռնոցներո՞վ է եղել, արդյոք միս վաճառողը հիվանդ չի եղել և այլն։ Դրա համար էլ ճիշտ է հում միսն ուղղակի չհամտեսել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։