13/06/2022 19:10
Ապենդիցիտ. կույրաղիքի բորբոքում. ախտանշանները, բուժումը
Կույր աղին տեղակայված է հաստ աղու սկզբնամասում. Կույր աղին գագաթին ունի որդանման ելուն, որի բորբոքումը կոչվում է ապենդիցիտ. կարող է դրսևորվել ցանկացած տարիքում, առավել խոցելի են 10-ից 30 տարեկանները։
Ախտանշանները՝
• սուր ցավ որովայնում
• սրտխառնոց
• փսխում
• ջերմության բարձրացում
• ընդհանուր թուլություն
Որդանման ելունի լորձաթաղանթը ամբողջությամբ պատված է ավշային ֆոլեկուլներով, որ մասնակցում են մարսողական տրակտի իմուն համակարգի կազմավորմանը (ընդունված է համարել որովայնի նշիկներ):
Ապենդիցիտը կույրաղիքի որդանման ելունի բորբոքումն է, պատճառները բազմաթիվ են՝ կարևոր դեր ունեն երկու գործոն՝ որդանման ելունի լուսանքի խցանումը, ենթալորձային շերտի անոթների իշեմիան։ Ելունի լուսանցքի խցանման պատճառները՝ աղիքային քարեր, չմարսված սննդի մնացորդներ, կորիզներ, լուսանցքը հազվադեպ փակվում է նաև աղիքային որդերով։
Բորբոքման կլինիկան՝
Տիպիկ տեղակայման դեպքում ցավեր լինում են պորտային կամ էպիգաստրալ շրջանում, որ կարճ ժամանակ անց տեղակայվում է աջ զստափոային շրջանում, արտահայտվում է քայլելիս ցավով, ոտքի ձգվածությամբ։ Հնարավոր է նաև ատիպիկ տեղակայում՝ կույրաղու ետնամասի տեղակայում, այս դեպքում հնարավոր է գոտկային ճառագայթող ցավ։ Հիմնականում ստիպիկ դեպքերն են, որ հանգեցնում են բարդությունների։
Հիմնական բարդությունը որդանման ելունի պերֆորացիան է, որի հետևանքով լինում է պերիտոնիտ(որովայնամզի բորբոքում)։ Աղիքային պարունակությունը լցվում է որովայնի խոռոչ, առաջանում են սաստիկ ցավեր, բարձր ջերմություն, թուլություն, սրտխառնոց, աղիներն են դժվարությամբ գործում, այս դեպքում պետք է շտապ վիրահատություն արվի։
Որդանման ելունի արդություններից է նաև ապենդիկուլյար թարախակույտը, երբ որովայնում թարախային գործընթաց է տեղի ունենում. բարակ աղիների, ճարպոնի, կույրաղու օգնությամբ պրոցեսը տեղայնացվում է, չի տարածվում ամբողջ որովայնով։ Կա պերիտոնիտի տեղային դրսևորում, գանգատները՝ դարձյալ սաստիկ ցավ, ջերմություն, կարիք կա վիրահատական միջամտության։
Բարդություններից է նաև ապենդիկուլյար ինֆիլտրատը, այս դեպքում մինչ վիրահատությունը կարիք կա կոնսերվատիվ եղանակով հանգստցացնել բվորբոքված հյուսվածքները։
Հետազոտությունները՝
• Արյան լաբորատոր քննություն
• Համակարգչային շերտագրում
• Ուլտրաձայնային հետազոտություն
• Ախտորոշիչ լապարասկոպիա
Հիվանդությունը կանխարգելել հնարավոր չէ, բայց հնարավոր է կանխարգելել բարդությունները. Սուր ցավերի դեպքում պետք չէ խմել ցավազրկողներ կամ դիմանալ ցավին, չի կարելի նաև տաք թրջոցներ դնել. գործընթացն արագացնում է, սառը թրջոց թույլատրելի է, բայց միակ ճիշտ որոշումը ցավերի դեպքում անմիջապես բժշկի դիմելն է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։