13/06/2022 18:10
Լյարդի մաքրման աշխատանքին ուղղված վիտամինների համակարգ
Լյարդը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է և մեծ դեր է խաղում սննդի մարսման և արյունը մաքրելու գործում: Ավելին, այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Չափից շատ ուտելը, սննդակարգում յուղոտ և տապակած սննդի առատությունը, ալկոհոլի չարաշահումը, տարբեր դեղամիջոցների ընդունումը, ինչպես նաև մշտական սթրեսը և, նույնիսկ, երկաթի ավելցուկը բացասաբար են անդրադառնում ոչ միայն մարդու առողջության, այլև լյարդի գործունեության վրա։
Բացի արյունը մաքրելուց, լյարդն ապահովում է նաև սպիտակուցի սինթեզ, կենսաքիմիական մի շարք նյութեր, որոնք նպաստում են մարսողությանը։ Այն արտադրում է մաղձ, որը մասնակցում է ճարպային լուծվող վիտամինների (A, K ) կլանմանը։ Հետևաբար, ախտանշանները, որոնք ցույց են տալիս լյարդը մաքրելու անհրաժեշտությունը, առաջին հերթին անմիջականորեն կապված են մարսողական համակարգի աշխատանքի հետ։
Ախտանշաններից են՝
- ուռուցիկ փոր, ծանր շնչառություն
- վարակիչ հիվանդություններ
- մաշկի խնդիրներ՝ չորություն, քոր, փսորիազ, էկզեմա, ցան
- մուգ շրջանակներ աչքերի տակ
- ցավ աջ կողմում, քրոնիկ հոգնածություն
Լյարդի կանոնավոր մաքրումն օգնում է մեկընդմիշտ ազատվել դրանցից։ Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և բացառել ընթացակարգի հակացուցումները: Այս բոլոր ախտանիշների երկարատև անտեսումը կարող է սրել իրավիճակը և մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը:
Լյարդի մաքրման համար նախատեսված վիտամինային խումբն իր օգտակար հատկություններով, կարելի է գտնել սովորական մթերքներում։
Սելեն. այն հակաօքսիդանտ է, որը կանխում է քաղցկեղի, արթրիտի և լյարդի հիվանդությունների զարգացումը` պատասխանատու լինելով նրա հյուսվածքների վերականգնման համար։
Վիտամին E. այն ևս օժտված է հակաօքսիդանտ հատկություններով և, միևնույն ժամանակ, օգնում է պայքարել լյարդի ճարպային դիսֆունկցիայի դեմ (հիվանդություն, որի ժամանակ լյարդի բջիջներում ավելորդ ճարպ է կուտակվում):
Արգինին. ամինաթթու, որը հաճախ օգտագործվում է սրտի հիվանդությունների բուժման համար: Նրա պարտականությունները ներառում են իմունային համակարգի ամրապնդումը, հորմոնալ մակարդակի նորմալացումը և լյարդի մաքրումը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արգինինը նվազեցնում է ճարպային բջիջների քանակը, չեզոքացնում ամոնիակը և այլ տոքսիններ, որոնք ազդում են լյարդի վրա։
Քլորոֆիլ. նյութը նպաստում է օրգանիզմից տոքսինների հեռացմանը և լյարդի բնական մաքրմանը։
Վիտամին B2. Արագացնում է բջիջների վերականգնման գործընթացը, պաշտպանում է դրանք վնասակար նյութերից, այդ թվում՝ ալկոհոլի կամ տարբեր դեղամիջոցների օգտագործումից։
Կարոտին. Մասնակցում է գլիկոգենի սինթեզի գործընթացին։ Դրա պակասը բացասաբար է անդրադառնում լեղու արտազատման և E, A, D վիտամինների կլանման վրա:
Վիտամին C. Ամրացնում է իմունային համակարգը և անոթային պատերը, ինչպես նաև արդյունավետորեն պայքարում տոքսինների դեմ: Այս նյութի պակասը, առաջին հերթին, ազդում է նյութափոխանակության գործընթացների վրա՝ դրանով իսկ հնարավորինս խոցելի դարձնելով լյարդի բջիջները։
Մագնեզիում. Այն բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, ինչպես նաև թեթևացնում է լյարդի և լեղապարկի հարթ մկանների սպազմերը, աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։