13/06/2022 17:45
Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը, տեղեկացրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Դատարանը որոշեց Ասլանյանին դեռևս պահել քաղբանտարկյալի կարգավիճակում: Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,- սոցցանցում գրել է Արսեն Բաբայանը: