13/06/2022 17:02
Կալանավորման մեջ գտնվող Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է․ փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ կալանավայրում գտնվող «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատացել է։
«Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել և նոր վիրահատել։
Առողջական խնդիրներով պայմանավորված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվել էին։ Կալանավորման մեջ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է»,- գրել է փաստաբանը։