13/06/2022 17:13
Ֆրանսիայում կայացել է հայ և ադրբեջանցի երիտասարդների հանդիպում
Ֆրանսիայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի և Ֆրանսիայի երիտասարդության ներկայացուցիչների հանդիպումը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրում Ֆրանսիայի դեսպանատանը։
Հանդիպումը տեղի է ունեցել Ստրասբուրգ քաղաքում։
Նշվում է, որ այն անցկացվել է OFAJ-ի (ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակ) «Համագործակցության նոր ուղղություններ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում» ծրագրի շրջանակում: