13/06/2022 13:08
Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք
Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 044 դեպք, 412 668 -ը` առողջացման, 8625-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 67 բուժառու:
Հունիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 10 հազար 782 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք, առողջացել է 47 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել։
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 120 հազար 713-ի։