13/06/2022 21:26
«Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև պաշտպանության նախարարը քաղաքական թիմից չէր»․ Գագիկ Մելքոնյան
«ՊՆ-ում փոփոխություններ պետք է արվեն։ Պատերազմը ցույց տվեց, որ Գլխավոր շտաբի պետը և նախարարը պատասխանատվության տակ չմտան, մեղավոր համարեցին վարչապետին: ԳՇ-ում ևս շատ փոփոխություններ պետք է լինեն։ Կան մարդիկ, որոնք գործ չեն անում, պիտի ուղարկվեն պատվավոր հանգստի»,- 24 news. am-ի հետ զրույցում ասել է նախկինում՝ պաշտպանության փոխնախարար, այժմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում արվող փոփոխություններին, ըստ որոնց ԶՈՒ ԳՇ պետը դառնալու Է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
«Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև պաշտպանության նախարարը քաղաքական թիմից չէր։ Եթե թիմից լիներ, փախուստներ չէին լինի»,- ավելացրել է Մելքոնյանը:
Անդրադառնալով 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ նա նշել է, որ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է, ամեն ինչ «ջրի երես» դուրս կգա՝ թե ով է ասել՝ «թռեք», «հողերը ծախված» են։
«Եթե քննիչ հանձնաժողով իրենց ոտքով չգան, օրենքի ուժով կգան։ Պիտի պարզենք՝ ովքեր են դավաճանները, ովքեր՝ հերոսները»,- ասել է Մելքոնյանը։