13/06/2022 15:20
Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի անդամներն այցելել են Սիսիանի ԲԿ-ի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին
Մարզային առողջապահական համակարգի արդիականացումը շարունակվում է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի անդամներն այցելել են Սյունիքի մարզ` պետական բյուջեի շրջանակներում վերակառուցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։
Շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ՝ աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու վերաբերյալ։