14/06/2022 18:10
Ինչպե՞ս է մարդու հասակն ազդում այս կամ այն հիվանդության զարգացման վրա
Մարդու հասակի և նրա մոտ այս կամ այն հիվանդությունների զարգացման ռիսկի միջև կապը վաղուց է ուսումնասիրվում։ Համաձայն ուսումնասիրությունների՝ անհատի բարձր կամ ցածր հասակը կարող է ազդել ամենատարբեր հիվանդությունների զարգացման ռիսկի վրա։
Մասնագետները վաղուց են միմյանց կապում մարդու հասակը և հիվանդությունները՝ սրտի պաթոլոգիաներից մինչև քաղցկեղ։
Հատուկ ծրագրի օգնությամբ, որում ներդրվել են նաև գենետիկ տեղեկություններ, ուսումնասիրել են ավելի քան 200 հազար սպիտակամորթ և ավելի քան 50 հազար սևամոթ մարդկանց տվյալներ։
Ստացված եզրահանգումները հաստատել են՝ առավել բարձր հասակը սերտորեն կապված է սրտային որոշ հիվանդությունների, վարիկոզի ռիսկի հետ։ Սակայն բարձրահասակների մոտ ցածր է սրտի իշեմիկ հիվանդությունների, հիպերտոնիայի և խոլեստերինի բարձր մակարդակի հավանականությունը։
Բացի այդ՝ գիտնականները նոր կապեր են հայտնաբերել պերիֆերիկ նեվրոպատիայի ռիսկի հետ, որը կարող է ուղեկցվել ձեռքերի և ոտքերի նյարդերի վնասմամբ, ինչպես նաև մաշկային և ոսկրային ինֆեկցիաներով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։