14/06/2022 19:20
Հատապտուղների օգտակար հատկություններն ու վիտամինային խմբերը
Հատապտուղներն ու պտուղները մեծ նշանակություն ունեն մարդու սնուցման մեջ։ Դրանք պարունակում են հսկայական քանակությամբ օրգանական թթուներ և վիտամիններ։ Հատապտուղները կարողանում են բարձրացնել մարդու կենսունակությունը, բարելավել մտավոր և ֆիզիկական ակտիվությունը։ Մեծ առավելություն ունեն բանջարեղենի նկատմամբ, քանի որ այն ուտում են հիմնականում հում վիճակում՝ առանց ջերմային մշակման։ Որպեսզի մարդու օրգանիզմում վիտամինների ամենօրյա պաշարը լրացվի, բավական է օգտագործել 60-ից 200 գրամ հատապտուղ, իհարկե, կախված տեսակից։
Հատապտուղները հարուստ են կալիումի, ֆոսֆորի, երկաթի և կալցիումի աղերով։ Իր հերթին, ֆոսֆորի աղերը ներգրավված են նյարդային հյուսվածքների կառուցման մեջ, իսկ կալցիումի աղերը անփոխարինելի են մարդու ոսկրային համակարգի համար:
Հատապտուղների մեկ այլ կարևոր առավելությունն այն է, որ նույնիսկ սառեցված վիճակում պահպանում են իրենց վիտամինները: Դրանք անփոխարինելի են ցուրտեղանակին, երբ իմունային համակարգը սկսում է թուլանալ։
Հատապտուղներից ամենատարածված ու սիրելի ազնվամորու հիմնական արժեքը կայանում է սալիցիլաթթվի մեջ: Հենց այս պատճառով է, որ ազնվամորին իդեալական միջոց է մի շարք հիվանդությունների համար։ Սալիցիլաթթուն կարող է թեթևացնել ջերմությունը և բարելավել իմունիտետը: Բացի այդ, ազնվամորին հիանալի է մարսողական համակարգի համար:
Բռնչին (կալինա) յուրահատուկ հատապտուղ է, որն օգնում է բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Այն շատ հաճախ նշանակվում է այտուցների ժամանակ, քանի որ ունի միզամուղ ազդեցություն։ Այս հատապտուղի տտիպ և հակասեպտիկ նյութերը նպաստում են խոցերի և վերքերի արագ ապաքինմանը։ Թարմ քամած հատապտուղների հյութը հաճախ օգտագործվում է բրոնխային ասթմայի դեպքում։ Ողողման դեպքում արագ վերացնում է կոկորդի ցավը։
Չիչխանը հատկապես հարուստ է արժեքավոր A վիտամիններով, որոնք անփոխարինելի են մարդու օրգանիզմի համար։ Հարկ է նշել, որ նույնիսկ գազարն այս վիտամինի քանակով չի կարող համեմատվել չիչխանի հետ։
Հատապտուղների ողջ բազմազանության մեջ առանձնանում է նաև կարմիր թուզը։ Այս հատապտուղը պարունակում է A, B և E վիտամիններ, հյութն օգնում է լեղապարկի և լյարդի հիվանդություններին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։