14/06/2022 18:50
Մոծակների խայթոցն ամռանը. Ինչպե՞ս պաշտպանվել
Մոծակների խայթոցն ամռանը դառնում է ամենատհաճ երևույթներից մեկը։ Որոշ մարդիկ մոծակների համար կարծես մագնիսներ լինեն: Ապացուցված է, որ 1-ին արյան խումբ ունեցող մարդիկ ավելի հաճախ են խայթվում մոծակների կողմից։
Մոծակներին գրավում է ջերմությունը, շարժումը, ածխաթթու գազը և կաթնաթթուն:
Հղի կանայք նույնպես գտնվում են ռիսկի խմբում։ Դա պայմանավորված է լրացուցիչ ջերմությամբ, որն արձակվում է օդում ածխաթթու գազի կոնցենտրացիայի ավելացմամբ։
Մարմնի հոտը նույնպես կարող է մեծապես ազդել միջատների վրա։ Մաշկի վրա ապրող բակտերիաները հաղորդում են նրան բնորոշ հոտ։
Ապացուցված է նաև, որ մոծակներին ավելի շատ գրավում են մուգ գույները: Սև հագուստ կրող մարդիկ ավելի շատ են ենթարկվում մոծակների հարձակմանը, քան բաց գույնի հագուստ կրողները։
Խորհուրդներ խայթոցներից պաշտպանվելու համար՝
Երեխային պաշտպանելու համար կարելի է հագցնել փակ հագուստ, օգտագործել մոծակների ցանց՝ երբ նա մանկասայլակում են:
Պետք է հատկապես զգույշ լինել միջատների դեմ միջոցներ օգտագործելիս. միշտ հետևեք պիտակի հրահանգներին: Մի քսեք միջոցը գրգռված կամ վնասված մաշկին, խուսափեք արտադրանքը երեխայի ձեռքերին, բերանին և աչքերին քսելուց: Նախքան միջոցը երեխայի մաշկին տարածելը, ցողեք այն ձեր ձեռքերին, այնուհետև զգուշորեն տարածեք։
Մինչև 3 տարեկան երեխաներին պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել վանող, այդ թվում՝ էվկալիպտի յուղ պարունակող միջոցներ։
Հանգստի նպատակով քաղաքից դուրս գնալիս հագեք փակ հագուստ՝ տաբատ, երկարաթև վերնաշապիկ և ունեցեք գլխարկ։ Կարելի է նաև տաբատը գուլպաների մեջ դնել՝ կոճերի խայթոցներից պաշտպանվելու համար:
Ընտրեք բաց գույնի հագուստ՝ մոծակների լրացուցիչ ուշադրությունից խուսափելու համար։
Տան դռների և բաց պատուհանների վրա տեղադրեք պաշտպանիչ ցանցեր:
Հագուստի վրա ցանեք վանող սփրեյ, որը երկար ժամանակ կպաշտպանի ձեզ։
Փորձեք խուսափել մայրամուտից հետո դրսում մնալուց, քանի որ մոծակներն առավել ակտիվ են հենց այդ շրջանում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։