14/06/2022 13:20
Բանկերում դոլարի գինը 4 դրամով բարձրացել է, եվրոյի գինը շարունակում է ընկնել
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
Դոլարի առքի նվազագույն գինը 414 դրամ է, վաճառքինը՝ 422 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 428 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.35 դրամ է, վաճառքինը՝ 7.40։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.79 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 428 դրամով, վաճառվում՝ 441 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 453 դրամ է։