14/06/2022 20:37
Սորոսի գրասենյակը պետք է դադարի գործել Հայաստանում. Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
Սորոսի գրասենյակը պետք է դադարի գործել Հայաստանում,Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Վերջերս բացահայտվեց, որ «թափանցիկության», «ժողովրդավարության» ջատագով շարժումը գրանցված է օֆշորում՝ Լիխտեյնշտեյնում, այսինքն՝ մենք չգիտենք, թե որտեղից են գալիս միլիոնավոր դոլարները և իրավունք ունենք կասկածելու, որ գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից»,- ասաց նա։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Սորոսի հիմնադրամը բոլորովին վերջերս աշխատում էր սեպ խրել երկու եղբայրական՝ հայ և եզդի ժողովուրդների միջև, սակայն դա նրան չհաջողվեց. եզդի ժողովուրդը, ինչպես Արցախյան ազատամարտում ու 2016 թվականի քառտօրյայում, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ էլ կանգնեց հայ ժողովրդի կողքին։
«Սորոսը փորձում է թիրախավորել ամենակարևորը՝ կրոնը, ազգային պատմությունն ու կրթությունը,լեզուն։ Իրենք չեն հավատում պետության գոյությանը, բայց «ղալաթ» են արել, որովհետև մենք ունենալու ենք հզոր պետություն, ու այդ պետությունը լինելու է առաց Նիկոլ՝ Հայաստան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։