14/06/2022 10:10
Ոգի, կամք, գաղափար, կարգապահություն. առանց այս 4 կարևոր գործոնների բանակդ խնդիր չի լուծի. Տիգրան Աբրահամյան
Հունիսի 13-ին մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ ոք չպակասի, բարեհաջող ծառայի և տուն վերադառնա։
Ըստ նրա՝ այս ամենը զուտ ցանկություն կամ բարի խոսք չլինելու համար, բանակում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչի մասին ոլորտային փորձագետները վաղուց են խոսում։
«Կա մի քանի գործոն, որը կապված չէ փողի, ադրբեջանական սպառնալիքների և տեխնիկական խնդիրների հետ, բայց դրա ամրագրումը, վերականգնումը բանակում առանցքային նշանակություն ունի։ Դրանք են՝ ոգի, կամք, գաղափար, կարգապահություն։ Առանց այս 4 կարևոր գործոնների առկայության, ինչ սպառազինություն, տեխնիկա կամ միջոց էլ ձեռք բերես, բանակդ խնդիր չի լուծի», - Facebook-յան իր էջում գրել է Աբրահամյանը։