14/06/2022 15:55
ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վերանայվել է. նախկին 1.6 տոկոսի փոխարեն այն այժմ 4.9 տոկոս է. ԿԲ նախագահ
Նախկինում կանխատեսված 1.6 տոկոսից ՀՆԱ-ի աճի կանխատեսումը վերանայվել է 4.9 տոկոսի. Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Դրան նպաստել են արդյունաբերության ճյուղի վերանայման ցուցանիշները, շինարարությունը և ծառայությունները։ Հիմնականում այն պայմանավորված է միջազգային այցելուների՝ Հայաստանում գտնվելու հանգամանքով, ինչպես նաև կարճաժամկետ հատվածում ՌԴ տնտեսության ոչ այնքան վատ դրսևորումներով, ինչքան որ ակնկալում էինք փետրվարին», - ասաց Մարտին Գալստյանը։