14/06/2022 10:18
Առավոտյան ինչ-որ մեկը մեքենայով հարվածել է Ֆրանսիայի հրապարակի վրաններին, որտեղ մարդիկ են եղել
Առավոտյան ժամը 6-ին սադրանք է իրականացվել Ֆրանսիայի հրապարակում։ Մեկը, ոստիկանների աչքի առաջ, անարգել կարողացավ ճեղքել ոստիկանների շղթան ու քշել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանի վրա, որտեղ քաղաքացիներ են եղել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը։
«Մեքենան երթևեկել է ուղիղ վրանի վրա՝ ոստիկանների աչքի առաջ։ Վրանում քաղաքացիներ կային», - տեսանյութին կից գրել է Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։