15/06/2022 12:03
Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդություն է ներկայացվել
Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանն այդ առնչությամբ տեղեկացրել է, որ միջնորդության քննությունը նշանակվել է այսօր։
«Տեղեկացնում ենք, որ կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցների կիրառմամբ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` ժամը 14:00-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն` Նազարբեկյան 40)», - նշել է Հարությունյանը։