15/06/2022 14:00
ՀՀ բանկերում դոլարի գինը բարձրացել է
Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։
Դոլարի առքի նվազագույն գինը 418 դրամ է, վաճառքինը՝ 426 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 430 դրամ է։
Ռուբլու առքի նվազագույն գինը 6.40 դրամ է, վաճառքինը՝ 7.40։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.99 դրամ է։
Եվրոն բանկերում գնվում է առավելագույնը 429 դրամով, վաճառվում՝ 444 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 455 դրամ է։