15/06/2022 10:44
«Հրապարակ». Ընդդիմությանն ինչ-որ բան ապացուցելու համար Արարատի մարզ մեկնած Փաշինյանի այցը կազմակերպելու համար գործի էին դրել բոլոր ուժերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր։ Ուշագրավ է, որ այցելությունն անակնկալ է եղել անգամ մարզից ընտրված պատգամավորների համար, ինչը նշանակում է, որ Փաշինյանը ոչ այնքան տեղի խնդիրներով պայմանավորված էր մեկնել, որքան ընդդիմությանն ինչ-որ բան ապացուցելու՝ ցույց տալու, որ ժողովուրդն իր հետ է, սիրում է իրեն, լուսանկարվում է, չի վիրավորում։
Սակայն բոլոր այդ տեսարանները, որոնց մասին կառավարությունից մի քանի հարյուր լուսանկար էինք ստացել, նախապես կատարված ծանր աշխատանքի հետեւանք էին. գործի էին դրել բոլոր ուժերը՝ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանից, մարզպետից, ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանից՝ մինչեւ ուժայիններ։ Նախապես էին աշխատանք տարել, ապա գյուղից գյուղ ուղեկցում էին Փաշինյանին՝ տհաճ անակնկալներից զերծ պահելու համար: Նրանց հետ միասին գյուղից գյուղ էր գնում նաեւ մասսովկան»։