15/06/2022 13:27
Ի՞նչ է նշանակում մերժված Սերժ Սարգսյան. անձամբ ես կիսում եմ իր տեսակետը. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Արցախի անկախությունը ճանաչելու հարցում կիսում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը:
Լրագրողներն այսօր ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ Արցախի անկախության ճանաչման հարց չի բերվում խորհրդարան, Հովիկ Աղազարյան էլ պատասխանեց, թե այդ հարցը շատ նուրբ հարց է ու դրան շատ լավ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը:
«Տեղյակ եք, անկասկած, այդ հարցի պատասխանին, որ ճանաչել Արցախի անկախությունը՝ նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, երկրորդ՝ փակել բոլոր բանակցային դռները: Միանշանակորեն կիսում եմ այդ տեսակետը», - ասաց նա:
Դիտարկմանը, թե իրենք մերժել են Սերժ Սարգսյանին՝ Աղազարյանն արձագանաքեց. «Ի՞նչ է նշանակում մերժված Սերժ Սարգսյան, անձամբ ես նույն տեսակետին եմ»: