15/06/2022 20:20
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը նոր սեփականատեր ունի
«Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մխիթար Միրզոյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերության նոր սեփականատերը ՀՀ-ում գործող կապի օպերատորներից մեկի հետ ունի սերտ կապվածություն, սակայն օբյեկտիվ պատճառներով նրա անունը չի հրապարակվում ։
Մխիթար Միրզոյանը նշել է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲ ընկերությունում մասնավոր միջոցներից կատարվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
Նրա խոսքով՝ հետպատերազմյան շրջանի խնդիրներից է թշնամու կողմից կապի պարբերաբար խափանումները, ինչից հնարավորինս խուսափելու համար ձեռք են բերվել նոր սարքավորումներ՝ բաժանորդներին հնարավորություն տալով համեմատաբար կայուն զանգեր կատարել և օգտվել շարժական համացանցից: