15/06/2022 09:54
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասել է՝ Սյունիքի մարզպետի գործերին չխառնվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի և մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների հակամարտությունում ժամանակավոր հրադադար է: Լարվածության պիկին հասած հարաբերությունները լիցքաթափվել է «վերևների» միջամտությամբ: Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասել է՝ Սյունիքում խժդժություններ չհրահրել, մարզպետի գործերին չխառնվել, եթե գտնում է, որ ընդդիմադիր համայնքապետերի հետ պիտի շփվի՝ թող շփվի, դուք զբաղվեք կուսակցաշինական աշխատանքով։
Մեզ ասացին, որ պատգամավորներն ի գիտություն են ընդունել զգուշացումը և որոշել են հեռու մնալ՝ պատասխանատվությունը թողնելով կալավանցու ուսերին։ Շաբաթվա վերջին կկայանա ՔՊ Կապանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունը։ 7 հոգանոց խորհրդի նախագահ է ընտրվելու, ըստլ ուրերի, պատգամավոր, նկարիչ Դավիթ Դանիելյանը՝ Արայիկ Հարությունյանի սանիկը: Սակայն այս թեկնածության շուրջ կապանցի ՔՊ-ականները համակարծիք չեն, չի բացառվում, որ գծված սցենարում փոփոխություններ լինեն»։