16/06/2022 14:45
Ադրբեջանն իրավունք ունի պահանջելու բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ ՀՀ-ն հայտարարություն է ստորագրել․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» վաղ բացումը տարածաշրջանում խաղաղության ապագայի հիմնարար տարրերից մեկն է։
«Եթե մեզ այս թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն», - ասել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։ .
Ադրբեջանը, նրա խոսքով, իրավունք ունի պահանջելու բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարություն։