16/06/2022 19:45
Կարո՞ղ է ծխելը հանգեցնել կոտրվածքների
Նոր ուսումնասիրությունը հաստատել է ավելի վաղ անցկացված փորձերը, որոնք ցույց են տվել, որ ծխելը հանգեցնում է ազդրի և ողնաշարի կոտրվածքների ռիսկի ավելացման՝ համապատասխանաբար 40 և 32 տոկոսով։
Իսկ ավելի վաղ անցկացված փորձերը ցույց են տվել, որ վնասվածքներ ստացած, ծխող տղամարդկանց 21-37 տոկոսը մեկ տարվա ընթացքում մահանում են։
Բժիշկները պնդում են, որ ծխելը օսթեոպորոզի և կոտրվածքների ռիսկի հիմնական գործոնն է, և քանի որ տղամարդիկ ավելի շատ են ծխում, քան կանայք, արական սեռի ներկայացուցիչների մոտ օսթեոպորոզն առավել հաճախ է ի հայտ գալիս, որն ավանդաբար համարվում էր կանացի հիվանդություն։
Ենթադրվում է, որ սիգարետի մեջ պարունակվող քիմիական նյութերն ազդում են ոսկորների բջիջների վրա։
Ծխելը նաև դանդաղեցնում է վիտամին D-ի յուրացման գործընթացը, իսկ ահա նիկոտինը խանգարում է հյուսվածքների վերականգման պրոցեսին, ինչի հետևանքով մարմինն ավելի հակված է լինում վերքերի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։