16/06/2022 20:40
Ի՞նչ պատճառներով կարող է երեխայի մոտ ինսուլտ զարգանալ
Ինսուլտը սովորաբար մեծահասակների, նույնիսկ տարեցների խնդիր է համարվում, սակայն անոթային պաթոլոգիաներ կարող են ի հայտ գալ նաև երեխաների մոտ։
Մասնագետները երեխաների մոտ ինսուլտների մի քանի տեսակ են առանձնացնում. դրանցիցի առաջինն իշեմիկ ինսուլտն է։ Սա ենթադրում է դեպի ուղեղի որոշակի գոտիներ արյան շրջանառության սուր խանգարումներ։
Հաջորդը հեմոռագիկ ինսուլտն է՝ արյունազեղում անոթի վնասվելու հետևանքով։ Մանկական ինսուլտի երրորդ ձևը ցելեբրալ սինուսների թրոմբոզն է։
Իշեմիկ ինսուլտների ամենահաճախ հանդիպող պատճառը սրտի անոմալիաներն են, անոթային խնդիրները, հեմատոլոգիական խանգարումները, ինֆեկցիաները, գլխի և պարանոցի վնասվածքները, ժառանգական հիվանդությունները։
Հեմոռագիկ ինսուլտները հետևանք են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են անոթային անոմալիաները, արյան մակարդելիության հետ կապված խնդիրները, անոթների բորբոքումները, չարորակ գոյացություններից արյունահոսությունները։
Սինուսների թրոմբոզներն իրենց հերթին պայմանավորված են ջրազրկմամբ, ինֆեկցիաներով, տենդով, գլխի և պարանոցի ինֆեկցիաներով, անեմիայով, երիկամների և սրտի հիվանդություններով, ուռուցքային և աուտոիմունային հիվանդություններով, քիմիաթերապիաներով կամ հորմոնային դեղերով։
Ամենահաճախն ինսուտները հանդիպում են մինչև 2 տարեկան երեխաների մոտ՝ առավելապես տղա երեխաների։ Մասնագետները հիշեցնում են, որ ինսուլտը երեխաների մահացության պատճառների թոփ տասնյակում է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։