16/06/2022 20:15
Ինչո՞ւ չպետք է ստիպել երեխային կիսվել իր սիրելի խաղալիքներով
Խորհրդային միությունում հասարակության կայացման գլխավոր գաղափարը կոլեկտիվիզմի սկզբունքն էր։ Բոլորին սովորեցնում էին ունեցածով կիսվել դիմացինի հետ, իսկ ահա 21-րդ դարում առաջին պլան են մղվել ինդիվիդուալիզմի գաղափարները։
Եթե մեկ տարեկան երեխան փորձում է մայրիկից կամ հայրիկից ինչ-որ բան վերցնել, իսկ նրանք չեն տալիս, ապա կարևոր է սահմաններ գծել՝ անկախ տարիքային տարբերությունից։
Պետք է ասել՝ «Ո՛չ, դա մայրիկի իրն է, չի կարելի վերցնել»։ Ծնողների խնդիրն է ամենավաղ տարիքից սովորեցնել երեխային, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ունենալ իրեր, որոնք իրավունք ունի չկիսել որևէ մեկի հետ։
Միաժամանակ պետք է սովորեցնել, որ կան ընդհանուր խաղալիքներ և իրեր, որոնցով կարող են զբաղվել բոլորը։ Երեխային պետք է մասնավորապես ասել. «Սա քո իրն է, և դու կարող ես այն ոչ մեկի հետ չկիսել։ Ես տեսնում եմ, որ այն թանկ է քեզ համար։ Իսկ ահա սրանք ընդհանուր իրեր են, և դրանք կարելի է վերցնել կամ տալ»։
Եթե երեխան ուզում է իր սիրելի խաղալիքը մանկապարտեզ կամ խաղահրապարակ տանել, պետք է նախապես խոսել նրա հետ՝ ասելով, որ այնտեղ այլ երեխաներ ևս լինելու են. նրանք գուցե ցանկանան խաղալ ադ խաղալիքով։ Եթե երեխան համաձայն չէ մայրիկի ասածի հետ, կարելի է առաջարկել այլ խաղալիք, որն ընդհանուր է, և դրանով բոլորն են խաղում։
Եթե անգամ երեխան չի ուզում իր գնդակն ուրիշի տալ, հակառակը մի պնդեք, ընդամենն ասեք, որ գնդակով ավելի ուրախ է խաղալ մի քանի հոգով։ Հնարավոր է՝ այս մեթոդն աշխատի։
Շատ կարևոր է, որ ունեցածն ուրիշի հետ չկիսող երեխային ոչ ոք «նախանձ» չանվանի։ Ի վերջո երեխան ինքը պետք է որոշի՝ ուզում է մյուսներն տալ իր խաղալիքը, թե ոչ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։