16/06/2022 11:18
Քննարկում ենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը. հանրային պահանջ կա. ՔՊ խմբակցության քարտուղար
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։
«Նման քննարկում կա, այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել», - լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա ասաց, թե այս հարցի շուրջ ՔՊ-ական պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն, վերջնական որոշում դեռ չկա։
Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ քննարկում են նաև ընդդիմադիրներին վարչական պաշտոններից հեռացնելու հարցը։