16/06/2022 18:12
Սուբվենցիայի ծրագրային 58 նոր հայտ՝ Հայաստանի 8 մարզերից․ տեղի է ունեցել գնահատող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Վերջինիս ընթացքում շահագրգիռ պետական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի ութ մարզերից ստացված սուբվենցիայի ծրագրային 58 հայտերը։
Դրանք վերաբերել են մի շարք բնակավայրերի գազաֆիկացմանը, մանկապարտեզների վերանորոգմանն ու բարեկարգմանը, վերելակների փոխարինմանը, փողոցներում լուսավորության համակարգերի կառուցմանը, ասֆալտապատման աշխատանքներին, աղբատար մեքենաների ձեռքբերմանը և այլն։