16/06/2022 18:00
Հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն միայն ռոումինգի շրջանակներում
2022 թվականի հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում։ Այս մասին հայտարարություն է տարածել Վիվա-ՄՏՍ-ը, որում նշված է․
«Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է Արցախում իր ծառայություններից օգտվող բաժանորդներին, որ ս.թ. հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում:
Սակագների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն»: