16/06/2022 16:09
ԱՀԿ-ում հնարավոր են համարել 2022թ․ կորոնավիրուսով վարակումների նոր վերելքը
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հնարավոր Է համարել 2022 թվականին կորոնավիրուսով հիվանդացության վերելքը:
«Հաշվի առնելով, որ մեծ քանակությամբ մարդիկ վիրուսին չեն հանդիպել ո՛չ պատվաստման, ո՛չ բնական ճանապարհով՝ հիվանդացության որոշակի վերելք կարելի Է սպասել: Թե երբ դա տեղի կունենա՝ կանխատեսելը շատ դժվար Է», - ասել Է Վույնովիչն «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում՝ պատասխանելով այս տարի կորոնավիրուսի պատճառով համաճարակաբանական իրավիճակի բարդացման մասին հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՀԿ-ի ներկայացուցիչը նաեւ նշել Է գրիպի համաճարակի ավելի սաստիկ դրսեւորման հնարավորությունը: