16/06/2022 10:48
Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը ցուցադրական հանդիպում են անցկացրել Ծովագյուղում
Ծովագյուղում տեղի է ունեցել համաշխարհային ու հայկական ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ ցուցադրական հանդիպում։
Միջոցառմանը ներկա են եղել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ֆուտբոլային այլ բարձրաստիճան հյուրեր։
Միմյանց դեմ մրցել են Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 8։8 հաշվով։
ՖԻՖԱ՝ 1․ Արսեն Բեգլարյան, 3․ Լևան Կոբիաշվիլի, 4․ Ֆերնանդո Հիերո, 10․ Ալեքսանդր Իաշվիլի, 17․ Թիմ Կեհիլ, 33․ Ռայան Նելսոն, թիմի ավագ՝ 9․ Ջիանի Ինֆանտինո
Հայաստան՝ 1․ Ռոման Բերեզովսկի, 5․ Հարություն Վարդանյան, 8․ Ռազմիկ Գրիգորյան, 9․ Ալբերտ Սարգսյան, 11․ Անդրոյ Մովսեսյան, 14․ Յուրա Մովսիսյան, 22․ Էդգար Մանուչարյան, թիմի ավագ՝ 6․ Յուրի Ջորկաեֆ