16/06/2022 19:05
Հայաստանի պետական ջազ նվագախումբը կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին
Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին։, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Նվագախումբը փառատոնին մասնակցում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանի հրավերով:
Հայաստանի պետական ջազ նվագախումբը երաժշտական այս խոշոր փառատոնի շրջանակում հանդես կգա առաջին անգամ։
Փառատոնին նվագախումբը ելույթ կունենա երկու համերգով՝ ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանի, ինչպես նաև հայկական ժողովրդական գործիքներ ներկայացնող երաժիշտների հետ։
Նվագախմբի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Զարյադյե այգու բացօթյա համերգասրահում, իսկ երկրորդը՝ հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կանաչ թատրոնում (ВДНХ)։
Փառատոնն անցկացվում է հունիսի 13-19-ը։