17/06/2022 19:20
Ամռան ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենները
Ի՞նչ մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն ուտել ամռանը. hարց, որը հետաքրքրում է շատերին։
Ամառը և ձմեռը երկու իդեալական սեզոնն են ցիտրուսների համար։ Ամռանն օգտակար է հատկապես թուրինջը (գրեյպֆրուտ), որով կարելի է տարատեսակ աղցաններ, ըմպելիքներ և խմորեղեններ պատրաստել։
Ամռան ամենասպասված և օգտակար բարիքներից են նաև ծիրանը, թուզը, թութը, ազնվամորին, բալը, կեռասը և խաղողը։
Բոլոր այս մրգերն ու հատապտուղները հարուստ են մի շարք վիտամիններով, և երկաթի, մագնեզիումի, կալցիումի և կալիումի հզոր աղբյուր են հանդիսանում։ Դրանք ամրապնդում են իմունիտետը, օրգանիզմը մաքրում տոքսիններից , բարձրացնում արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և նպաստում արագ նյութափոխանակությանը։
Չպետք է մոռանալ նաև բանանի, կիվիի, հապալասի և իհարկե խձորի օգտակար հատկությունների մասին։
Ինչ վերաբերում է բանջարեղեններին, ապա պետք է աշխատել օրվա ռացիոնում հնարավորինս շատ ներառել եգիպտացորեն, սխտոր, ոլոռ, դդմիկ, կանկար (артишоки)։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։