17/06/2022 18:40
Ինչպե՞ս խուսափել արևահարությունից
Արևահարությունն օրգանիզմի գերտաքացումն է, որը տեղի է ունենում արևի ճառագայթների տակ երկար մնալու հետևանքով։ Ընդ որում, արևահարություն կարող է լինել ինչպես արևի ճառագայթների տակ գտնվելու ժամանակ, այնպես էլ մի քանի ժամ հետո։
Արևահարության ժամանակ կարող են ախտահարվել մկանները, լյարդը, երրիկամները, թոքերը և սիրտը։ Հնարավոր են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ։
Ինչո՞վ է արևահարությունը տարբերվում ջերմահարությունից
Հաճախ մարդիկ շփոթում են արևահարութունը և ջերմահարությունը ՝ կարծելով, որ դրանք միևնույն բանն են՝ շոգ եղանակին փողոցում երկար գտնվելը։ Սակայն իրականում ջերմահարությունը կարող է պատահել այլ պայմաններում ևս՝ բաղնիքում, հեղձուցիչ օդով փակ տարածքներում կամ խցանման մեջ երկար ժամաակ կանգնածն ավտոմեքենայում։
Ի տարբերութուն ջերմահարության՝ արևահարությունը հետևաք է ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցության։ Սա ջրմահարութան տարատեսակներից է, և արևահարության արդյունքները ևս առողջության համար վնասակար են։
Արևահարված մարդու մոտ կարող են ի հայտ գալ սրտխառնոց, փսխում, գունատություն, գիտակցությա կորուստ։
Բժիշկները տարբերում են արևահարման երեք աստիճան՝
Առաջին կամ թեթև աստիճան՝ թուլություն, սրտխառնոց, գլխացավ, սրտի հաճախակիացած զարկեր, անկանոն շնչառություն
Երկրորդ կամ միջին աստիճան՝ թուլ ախտանշանների ուժեղացում, քթից արյունահոսություն, հավասարակշռության խանգարում, - աստիճան ջերմություն։
Երրորդ կամ ծանր աստիճան՝ գունատություն, բարրձ ջերմություն,գիտակցության կորուստ։
Ի՞նչ պետք է անելարևահարության դեպքում. առաջին օգնություն
Նախ պետք է հով վայր տեղափոխվել, հանել ավելորդ հագուստը, թուլացնել գոտին, բացառել ֆիզիկական ակտիվությունը, շատ ջուր խմել։
Գիտակցության կորստի դեպքում պետք է ամոնյակի 10 տոկոսանոց լուծույթ ներշնչել։ Եթե ախտանշանները խորանում են, սրտխառնոց և գլխապտույտ եք զգում, պետք է շտապօգնութան կանչել։
Արևահարությունից խուսափելու համար փողոց դուրս գալուց առաջ պետք է գլխարկ և թեթև հագուստ կրել, շատ ջուր խմել բացառելով ալկոհոլը, քանի որ ալկոհոլային խմիչնքերը նպաստում են ջրազրկմանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։