17/06/2022 19:50
Առողջության համար անփոխարինելի որ 3 համեմունքները պետք է լինեն ցանկացած տանտիրուհու խոհանոցում
Համեմունքները ոչ միայն հարուստ համ են փոխանցում կերակրին, այլև ամրապնդում են առողջությունը։ Ո՞ր 3 համեմունքները պետք է լինեն ցանկացած տանտիրուհու խոհանոցում։
Քրքում՝ հակաքաղցկեղային «հակաբիոտիկ»
Կոճապղպեղի այս բարեկամուհին, որպես հակաբորբոքային, վարակազեծող միջոց, Արևելքում հայտնի է շատ վաղուց։ Հնդկաստանում այն ավելացնում են բոլոր կերակուրների մեջ։ Քրքում լցնում են նաև թեյի մեջ։ Այս համեմունքը համատարած հակասանիտարիայի պայմաններում փրկում է հնդիկներին՝ ընդհուպ սպանելով մարդկանց օրգանիզում ապրող որոշ մակաբույծների։
Քրքումը նաև հրաշալի հակաքաղցկեղային միջոց է՝ շնորհիվ հակաօքսիդանտների։ Այն ոչ միայն ճնշում է քաղցկեղային բջիջների աճը, այլ նաև օրգանիզում նվազեցնում վնասակար խոլեստերինի քանակը։
Հոտավետ սև պղպեղ
Այն ամենահին համեմունքներից է, որի օգտակար հատկությունների մասին իմացել են դեռ հնագույն ժամանակների բժիշկները։
Սև պղպեղը, բացի համեղ լինելուց, նաև խիստ առողջարար է. այն պայքարում է ստամոքսի մի շարք խնդիրների, նյութափոխանակության խանգարումների և ճարպակալման դեմ։
Սննդի մեջ այս համեմունքի շարունակական օգտագործումը նվազեցնում է սրտանոթային համակարգի շեղումների և թրոմբների գոյացման ռիսկը։
Կարմիր չիլի պղպեղ՝ լավագույն միջոցներից մեկը նիհարելու համար
Չիլի պղպեղի հիմնական և գլխավոր առավելությունը քաշ իջեցնելու կարողությունն է։ Այս համեմունքով պատրաստված ուտելիքներից մարդիկ արագ հագեցածության զգացողությու են ունենում, և բացի այդ՝ անհնար է մեծ չափաբաժնով անասելի կծու ուտելիք ուտել։
Չիլի պղպեղը պայքարում է վիրուսների և մանրէների դեմ, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում շատօգտագործել գրիպի սեզոնին։ Կարմիր պղպեղը խթանում է իմուիտետը և բարենպաստ ազդեցություն գործում սրտանոթային համակարգի վրա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։