17/06/2022 18:10
Սպանախի օգտակար հատկություններն ու բաղադրությունը
Ուտելի բույսերի շարքում թարմ սպանախը աչքի է ընկնում վիտամինների և օգտակար նյութերի մեծ քանակությամբ։ Այն պարունակում է կալցիում, վիտամին E, C, A, B9, K, մագնեզիում, նատրիում, Ֆոսֆոր: Հենց սպանախից է առաջին անգամ ստացվել բնական ֆոլաթթվի պարունակությունը։
Սպանախը մտնում է բույսերի առողջարար խմբի մեջ՝ թրթնջուկի, խավարծիլի, օքսալիսի հետ։ Այն օգնում է ազատվել երիկամների և միզուղիների խցանումից, կանխել հոդատապի և արթրիտի զարգացումը։ Սպանախն առանձնանում է կարոտինոիդների շատ բարձր պարունակությամբ, լյուտեինի քանակով։
Սպանախից ստացված ֆիտոքիմիկատներն ու կենսաակտիվ նյութերն ունակ են՝
կարգավորել նյութափոխանակության, տարածման, բորբոքման և հակաօքսիդանտ պաշտպանության մեջ ներգրավված գեների արտահայտումն ու ակտիվությունը
սինթեզել սպիտակուցներ, որոնք ապահովում են արյան մակարդման նորմալ մակարդակ
նվազեցնել սննդի ընդունումը` արտազատելով հագեցվածության հորմոններ
ունենալ իմունոստիմուլյատոր ազդեցություն մակրոֆագների և մակրոֆագանման բջիջների վրա։
Սպանախը պահպանում է արյան մակարդման նորմալ մակարդակը, նպաստում է նյութափոխանակությանը մկաններում և շարակցական հյուսվածքում: Սրտի և թոքերի հյուսվածքներում առկա են նաև սպիտակուցային կառուցվածքներ, որոնք սինթեզվում են բացառապես վիտամին K-ի մասնակցությամբ:
Բաղադրության մեջ, հատկապես, լյուտեինի առատությունը սպանախը դարձնում է արդյունավետ բուսական միջոց՝ տեսողական գործառույթը բարելավելու համար: Մտնելով օրգանիզմ սննդի հետ և կուտակվելով ցանցաթաղանթում՝ լյուտեինը սկսում է խաղալ լուսային ֆիլտրի դեր, որոնք կարող են կանխել ցանցաթաղանթի քայքայումը և ոսպնյակի պղտորումը։
Սպանախի մի շարք բուժիչ հատկություններ հաստատվել են լաբորատորիաներում բջջային նյութի կամ փորձարարական կենդանիների մասնակցությամբ փորձերի ժամանակ։
Պարզվել է, որ սպանախի տարբեր ձևերը կարող են՝
թեթևացնել օստեոպորոզը և բարձրացնել ոսկրերի միաձուլման արագությունը կոտրվածքների ժամանակ
կանխել նեյրոդեգեներատիվ հիվանդությունները՝ մասնավորապես Ալցհեյմերի հիվանդությունը
պաշտպանել աղիներում բորբոքային պրոցեսներից և նվազեցնում հիվանդությունների ախտանիշները
արգելակել սրտամկանի նեկրոզը՝ մեղմելով բորբոքումը։
Հաստատվել է նիտրատ պարունակող սպանախի կարողությունը՝ նվազեցնել արյան ճնշումը, նորմալացնել արյան անոթների էնդոթելիումի աշխատանքը և ընդհանուր առմամբ բարելավել սրտանոթային համակարգի վիճակը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։