17/06/2022 11:20
Արամ Թանանյանն ազատվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արամ Թանանյանին ազատել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից։
Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Թե որն է Թանանյանի ազատման պատճառը՝ հայտնի չէ։
Նա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին։
Թանանյանը 2018 թվականից զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը, երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, փրկարար ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների վարչությունում: