17/06/2022 17:05
Հասել ենք նրան, որ ստիպում ենք Հայաստանի իշխանություններին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն անդրադարձել է Արցախի կարգավիճակի շուրջ Ադրբեջանի հայտնած վերջին դիրքորոշումներին և Հայաստանի գործող իշխանության քաղաքականությանը՝ Արցախի հարցում։
«Նախկինում Հայաստանը ստիպում էր Ադրբեջանին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Հիմա մենք հասել ենք նրան, ստիպում ենք Հայաստանի իշխանություններին ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները Արցախի ճակատագրի հարցում նույնական են. երկուսն էլ ատում են Արցախն ու արցախցուն, երկուսն էլ ձգտում են վերացնել Արցախը, երկուսն էլ հպարտ են պատերազմի արդյունքներով . . .»,- գրել է պատգամավորը՝ ֆեյսբուքյան իր էջում։