17/06/2022 11:28
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սպառնալիքների աճի մասին
ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն անցկացվում է ինչպես աշխարհում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների ու սպառնալիքների պայմաններում, այսօր ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այդ գործոնը պահանջում է ժամանակին և արդյունավետ միջոցների ընդունում՝ ուղղված մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանը և ՀԱՊԿ անդամների անվտանգության ապահովմանը», - ասաց Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ համատեղ ճեպազրույցում։
Նրա խոսքով, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները այսօրվա նիստում հատուկ ուշադրություն են դարձրել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին, ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդմանը։